«Փյունիկ» ակումբի կողմից ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրված Արսեն Աղաջանյանը, որի թեկնածությունը, սակայն, չընդունվեց ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում.
«Զարմանում եմ` որտեղից այսքան կեղտ ու ագրեսիա ֆուտբոլում … չի կարելի պաշտպամունքի առարկա դարձնել ո՛չ ֆեդերացիան, ո՛չ նրա ղեկավարին, ո՛չ իր գործառույթները, ոչ էլ, առավել ևս, այս ընտրությունները:
Ագրեսիան, չարությունն ու տարատեսակ հանճարեղ հնարքները պետք է մնան բացառապես ֆուտբոլային դաշտում ու սահմանափակվեն 90 րոպեում:
Ես մաքուր, կրթյալ ֆուտբոլի կողմնակիցն եմ, ֆուտբոլի, որը կոտրում է կարծրատիպեր, հայրերին և որդիներին տալիս է շփման երջանկությունը, կյանքի համար զարգացման նոր ուղիներ է տալիս ու վերականգնում է հները:
Եվ եթե չլինեին փոքրիկ նողկալիներն ու ինտրիգներ փնտրողները, որոնք ինձ վրա շպրտեցին իմ փաստաթղթերը, ես մտադիր էի այդ մասին խոսել մարդկանց հետ: Չնայած երկօրյա ինտենսիվ շփումները բավական էին հասկանալու համար, թե որքան լուսավոր մարդիկ կան ֆուտբոլում:
Հանցանքներն ու ինտրիգանները պետք է վռնդվեն ֆուտբոլից: Պետք է ուշադրություն չդարձնել այն մարդկանց վրա, ովքեր մեկ բաժակ ջրի մեջ փոթորկի պատրանք են ստեղծում և հաճույք են ստանում հնարավոր «անձնական ողբերգություններից»: Ամեն ինչ շատ ավելի հեշտ ու պարզ է…»,- գրել է Արսեն Աղաջանյանը: