Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ու «Փյունիկի» մարզչական շտաբի անդամ, հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ներկա են գտնվել իսպանական Պրիմերայի հերթական տուրի` «Վալենսիա»-«Ռեալ» խաղին:
Հանդիպումը կայացել է «Մեստալա» մարզադաշտում և ավարտվել ոչ-ոքի` 1:1 հաշվով:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար, Խավյեր Մինյանո»,- գրել է Գևորգ Ղազարյանն Instagram-ի իր էջում և լուսանկարներ հրապարակել:
Հիշեցնենք` Գևորգ Ղազարյանը Իսպանիայում շարունակում է ծնկի բուժումը, իսկ Ռոբերտ Արզումանյանը «Փյունիկի» մարզիչների հետ վերապատրաստական դասընթացներ են անցնում «Վալենսիայում»: