«Բարսելոնայի» և Կամերունի ազգային հավաքականի նախկին ներկայացուցիչ Սամուել Էտո’օն կարծում է, որ Սենեգալի հավաքականի և «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն արժանի էր «Ոսկե գնդակ 2019»-ի հաղթողը դառնալուն: Մրցանակը, սակայն, ստացավ «Բարսելոնայից» արգենտինացի Լիոնել Մեսսիին: Քվեարկության արդյունքում Մանեն չորրորդն էր, և Էտո’օն դա համարում է աֆրիկացիների կողմից աջակցության պակաս:
«Եթե Սադիո Մանեն ստանար «Ոսկե գնդակը», ոչ ոք չէր բողոքելու, քանի որ արժանի էր այդ մրցանակին: Նա լավ է խաղում, անցկացրեց իր լավագույն մրցաշրջանը:
Մեսսին հաղթեց, քանի որ ամբողջ Հարավային Ամերիկան քվեարկեց նրա օգտին: Եվրոպացիները քվեարկել են Վիրջիլ Վան Դայկի օգտին, այնպես որ նա քվեարկության արդյունքում հայտնվեց երկրորդ տեղում:
Աֆրիկացիները չքվեարկեցին Մանեի օգտին: Սա մեծ խնդիր է: Աֆրիկացիները խնդիրներ ունեն աֆրիկացիների հետ: Մենք պետք է միավորվենք, եթե լուրջ ենք մեր մտադրություններում`վերջ տալու եվրոպացիների և հարավամերիկացիների գերիշխանությանը՝ աշխարհի լավագույն խաղացողներին պարգևատրելու պայքարում», — մեջբերում է կամերունացուն IOL-ը: