Անգլիայի Պրեմիեր լիգայի թոփ ակումբները մտադիր են աջակցել Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխությանը, ինչը կարող է բերել տեղական ֆուտբոլում կտրուկ փոփոխությունների:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Արսենալը», «Տոտենհեմը» և «Լիվերպուլը» կողմ են 2024/25 մրցաշրջանից Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխելու օգտին:
Նման որոշումները կարող են հանգեցնել ավանդական ֆուտբոլային օրացույցի ոչնչացմանը. Անգլիայի գավաթի խաղարկության հանդիպումների վերախաղարկումները կարող են վերացվեն և Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչը բաղկացած չի լինելու երկու հանդիպումից: Հնարավոր է, իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել նույնիսկ Պրեմիեր լիգայում մասնակցող թիմերի թվի կրճատմանը:
Շատերը մտահոգ են, որ Չեմպիոնների լիգայի ձևաչափի հնարավոր փոփոխությունները կարող են ճանապարհ բացել Եվրոպայի Սուպերլիգայի համար և, ի վերջո, հանգեցնել նրան, որ մայրցամաքի լավագույն ակումբները այլևս չեն մասնակցի ներքին առաջնություններին: