Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը խոսել է 2020 թվականի մրցաշրջանի սպասումների մասին։
«Ես զգում եմ, որ դա (ավելի մեծ հաջողությունների հասնելը/խմբ․) մոտ է։ Վերջին երկու տարիների ընթացքում ես ապացուցել եմ, որ կարող եմ հաղթել թոփ խաղացողների։ Կարող եմ միարժամանակ լինել տրամադրված և կայուն։
Ես աշխատում եմ այն ուղղությամբ, որպեսզի կարողանամ կառավարել նյարդերս կորտում, համբերատար լինել, չկոտրվել ճնշման դեպքում ու լինել խիզախ խաղային դրվագներում»,-Ցիցիպասի խոսքերն է մեջբերում thenational.ae-ն։
Ստեֆանոս Ցիցիպասը 2019 թվականի ամփոփիչ մրցաշարի հաղթողն է։