Իսպանիայի Լա լիգայի 16-րդ տուրում կայացավ «Սևիլիա»-«Վիլյառեալ» հանդիպումը:
13-րդ րոպեին Ռաուլ Ալբիոլը առաջ մղեց հյուրերին: Տանտերերը պատասխան գոլը խփեցին 62-րդ րոպեին. աչքի ընկավ Մունիր Էլ Հադադին: «Սևիլիան» մեծ ուժերով նետվեց առաջ, սակայն մարզական բախտը երես էր թեքել տանտերերից:
«Վիլյառեալը» 74-րդ րոպեին Էկամբիի գոլի շնորհիվ առաջ ոնցավ հաշվի մեջ՝ 2:1: Ինչպես հետագայում պարզվեց, Էկամբիի գոլը հաղթական էր:
Այս խաղից հետո «Վիլյառեալն» ունի 22 միավոր ու 13-րդ հորիզոնականում է, իսկ «Սևիլիան» 31 միավորով 3-րդն է: