Իտալիայի առաջնության 16-րդ տուրի խաղում «Սամպդորիան» հաղթեց «Ջենովային»: Դեկտեմբերի 14-ին։ Ջնովայում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ նվազագույն հաշվով (0։1)։
«Սամպդորիային» հաղթանակ բերեց Մանոլո Գաբբիադինիի գոլը հանդիպման 85-րդ րոպեին: 10 րոպե առաջ իտալացին հայտնվեց դաշտում ՝ փոխարինելով Գաստոն Ռամիրեսին:
Հաղթանակը «Սամպդորիաին» թույլ տվեց հեռանալ վտանգավոր գոտուց։ Այժմ թիմն ունի 15 միավոր և մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում է: 11 միավորով «Ջենոան» 19-րդն է: