Աղբյուրը, մեջբերելով The Sun-ին, հայտնում է, որ «Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը այս մրցաշրջանի ավարտից հետո կփոխարինի Խոսեպ Գվարդիոլային՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկին:
Նշվում է, որ կատալոնացի մարզիչը արդեն տեղեկացրել է «քաղաքաբնակների» ղեկավարությանը, որ այս մրցաշրջանը նրա համար վերջինը կլինի Մանչեսթերում: Նրան փոխարինելու հիմնական հավակնորդը Ռոջերսն է։: Ներկայումս «Լեսթերը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջ է անցել «Մանչեսթեր Սիթիից»:
Հիշեցնենք, որ վերջերս Բրենդան Ռոջերսը երկարաձգել էր պայմանագիրը «Լեսթերի» հետ: