Կոստանայի «Տոբոլի» տնօրեն Նիկոլայ Պանինը խոսեց այն մասին, թե ով է դառնալու ակումբի նոր գլխավոր մարզիչը:
«Այսօր մենք բանակցություններ վարեցինք Ղազախստանի լավագույն մարզիչներից մեկի`Գրիգորի Բաբայանի հետ: Բոլորը նրան լավ գիտեն «Աստանայում» աշխատելուց: Նա ոչ միայն Ստանիմեր Ստոյիլովի, Միրոսլավ Բարանեկի, Օլեգ Պրոտասովի և Ռոման Գրիգորչուկի շտաբում էր, այլև ինքն էր հաջողությամբ ղեկավարում ակումբը: Կարելի է ասել, որ «Աստանայի» բոլոր հաջողությունները սերտորեն կապված են Գրիգորի Բաբայանի անվան հետ։
Այս մասնագետը լավ ծանոթ է ղազախական ֆուտբոլի իրողություններին, թիմը եվրոպական մրցումներին պատրաստելու փորձ ունի և անընդհատ զբաղվում է շարունակական ինքնակրթությամբ: Վերջերս Գրիգորի Կոնստանտինովիչը ավարտեց պրակտիկան Իսպանիայում:
Այսօր ստորագրվեց պամայնագիր, ուստի այժմ կարող ենք վստահորեն ասել, որ Գրիգորի Բաբայանը «Տոբոլի» նոր մարզիչն է»,- ասել է Պանինը: