Երեկ ՝ դեկտեմբերի 14-ին, Դոնեցկի «Շախտյորը» ՈւՊԼ- ի 18-րդ տուրի խաղում հաղթեց Լուգանսկի «Զորյաին» (1:2): «Հանքափորները» առաջնությունում իրենց անպարտելիության շարքը երկարացրեցին արդեն 47 խաղով:
Այսպիսով, «Շախտյորը» չի կրել ոչ մի պարտություն ՈւՊԼ-ի շրջանակներում 2019 թվականին:
Վերջին անգամ թիմը պարտվել է առաջնությունում 2018-ի օգոստոսին՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղում (0:1):
18 տուրից հետո «Շախտյորը» գլխավորում է ՈւՊԼ-ի մրցաշարային աղյյուսակը ՝ 16 միավորով հեռանալով ամենամոտ հետապնդողից: