«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Ուիլյամ Հենրին խոսել է այն պատճառների մասին, թե ինչու ակումբը որոշեց երկարաձգել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ:
«Դեռևս 2015-ին, երբ մենք նոր էինք պայմանագիր կնքել Կլոպի հետ, մենք օգտագործեցինք «իդեալական տարբերակ» արտահայտությունը:
Մինչ օրս ոչինչ չի փոխվել: Մենք հավատում ենք, որ Յուրգենը գոյություն ունեցող մարզիչներից լավագույնն է:
Եթե «Լիվերպուլը» ցանկանա նշանակել առավել ակնառու մարզիչ, ապա Կլոպը կլինի առաջին համարը, անկասկած»,- մեջբերում է Հենրիին The sport review-ը: