Իտալիայի A սերիայի 16-րդ տուրի շրջանակում իրենց հերթական խաղերն անցկացրեցին «Միլանն» ու «Յուվենտուսը»:
«Միլանը» տանը չկարողացավ կոտրել համառ «Սասուոլոյի» դիմադրությունը՝ 0:0:
«Յուվենտուսը» 3-1 հաշվով առավելության հասավ «Ուդինեզեի» նկատմամբ: Ռոնալդուն դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բոնուչին: Հյուրերից միակ գոլը խփեց Պուսետոն:
Այս խաղերից հետո, «Միլանը» 21 միավորով 10-րդ հորիզոնականում է, «Սասուոլոն» 16 միավորով 15-րդ տեզում է, «Յուվենտուսը» 36 միավոր ունի ու բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Ուդինեզեն» 15 միավորով 17-րդ տեղում է: