Ըստ The Mirror-ի, «Մանչեսթեր Յունայթեդը» շահագրգռված է ձեռք բերել ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսին և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին:
Խաղացողներին իր թիմում ցանկանում է տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը: Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ ֆուտբոլիստների տեղափոխությունը կարժենա անգլիական ակումբին 120 միլիոն ֆունտ ստեռլինգ(մոտ 144 միլիոն եվրո):
Պարեդեսը, որը նախկինում հանդես էր գալիս «Զենիթի» կազմում, այս մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 12 խաղ բոլոր մրցաշարերում: Մարտինեսը «Ինտերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, խձել 13 գոլ և երեք գոլային փոխանցում կատարել: