Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում մրցեցին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը», «Վուլվզն» ու «Տոտենհեմը»:
Կարմիր սատանաները 1-1 հաշվով ավարտեցին հանդիպումը «Էվերթոնի» հետ: Խաղի հաշիվը բացեցին հյուրերը. սեփական դարպասը պատահմամբ գրավեց Լինդելյոֆը: Երկրորդ խաղակեսի 33-րդ րոպեին փոխարինման մտած Գրինվուդը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:
«Տոտենհեմը» հյուրընկալվելիս խաղի 8-րդ րոպեին Լուկասի գոլի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ: «Վուլվզը» 67-րդ րոպեին խփեց պատասխան գնդակը. աչքի ընկավ Տրաուրեն` 1:1: 91-րդ րոպեին Մոուրինյոյի սաները հաղթանակ կորզեցին. հաղթական գոլը խփեց Յան Վերտոնգենը:
Այս խաղերից հետո, «Մանչեսթեր Յունայթեդը» 25 միավորով 6-րդն է, «Էվերթոնը» 18 միավորով 16-րդ հորիզոնականում է, «Տոտենհեմն» ու «Վուլվզը» համապատասխանաբար 26 և 24 միավորներով 5-րդ և 8-րդ հորիզոնականներում են: