«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան լուսանկար է հրապարակել «Էվերթոնի» գոլի դրվագից ԱՊԼ-ի 17-րդ տուրի հանդիպումից (1-1):
«Էվերթոնի» գոլի դրվագում վերջիններիս հարձակվող Դոմինիկ Կելվերտ-Լյուինը ձեռքը դրել էր Դե Խեայի ուսին։ Այս դրվագը վերադիտվեց VAR համակարգով, սակայն մրցավարական անձնակազմը չփոխեց որոշումը ու գոլը արձանագրվեց։
— David de Gea (@D_DeGea) December 15, 2019
Հանդիպման մրցավարը Մայքլ Օլիվերն էր։