«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց տնային հանդիպումը «Էվերթոնի» հետ։
«Կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ դե Խեան ԱՊԼ-ի վերջին 12 խաղերում անընդմեջ գոլ է բաց թողել։ Ինչպես տեղեկացնում է Opta-ն, սա իսպանացի դարպասապահի առանց չոր հանդիպման վատագույն ցուցանիշն է կարիերայում։
Դավիդ դե Խեան 2011 թվականից է հանդես գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։