Անգլիայի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Արսենալը» 0-3 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»:
Գվարդիոլայի թիմից դուբլ ձևակերպեց Կևին դե Բրույնեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռահիմ Ստերլինգը: «Արսենալը» գրեթե ոչնչով աչքի չընկավ ու «Սիթին» տոնեց միանգամայն արժանի հաղթանակ:
Այս հաղթանակից հետո «Սիթին» միավորների քանակը հասցրեց 35-ի ու մնաց 3-րդ հորիզոնականում:
Այս պահին Գվարդիոլայի թիմն աղվեսներին զիջում է 4 միավորով: «Արսենալը» 22 միավորով մնաց 9-րդ հորիզոնականում: