Հոլանդիայի ներքին առաջնության 17-րդ տուրի շրջանակում «Ազ Ալկմարն» ընդունել էր գործող չեմպիոն ու առաջատար «Այաքսին»:
Տանտերերը հաղթեցին 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ: Առաջնությունում ամստերդամյան ակումբը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը: Օրեր առաջ «Այաքսը» պարտվել ու դուրս էր մնացել նաև Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունից:
Ստացվում է, որ այս պարտությունը «Այաքսի» համար 3 անընդմեջն էր: