Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելու է «Վալենսիային»։
«Արքայական» ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստներից մեկը՝ Կազեմիրոն չորս դեղին քարտ ունի ու այսօր զգուշացվելու դեպքում բաց կթողնի Էլ կլասիկոն։
Ինչպես տեղեկացնում է Onda Cero-ն, «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում ապահովության համար Կազեմիրոյին թողնել պահեստային նստարանին։ Բրազիլացի կիսապաշտպանը, աղբյուրի պնդմամբ, լինելու է «Ռեալի» մեկնարկային կազմում։
Նշենք, որ Կազեմիրոն Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր խաղերին մասնակցել է։