Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Օսասունային»:
Հանդիպման 67-րդ րոպեին Մորատան բացել է հաշիվը, իսկ 75-րդ րոպեին Սաուլը կրկնապատկել է այն:
«Աթլետիկոն» հաղթում է 3 խաղ անց. հիշեցնենք, որ նախորդ հանդիպումներում մայրաքաղաքային թիմը 2 ոչ-ոքի էր գրանցել և կրել մեկ պարտություն: Սիմեոնեի թիմը 29 միավորով բարձրանում է 4-րդ հորիզոնական: