Մեկնարկեց Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուրը։ «Հոֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, սեփական դաշտում ընդունել էր «Աուգսբուրգին»։
Հանդիպումը լավ չդասավորվեց Ադամյանի թիմի համար։ 11-րդ րոպեին Ֆիլիպ Մաքսը առաջ մղեց հյուրերին։ Շատ արագ տանտերերը հավասարեցրին հանդիպման հաշիվը։ 14-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Սկովը։
Երկրորդ կեսի մեկնարկում «Աուգսբուգը» դարձյալ առավելություն ստացավ։ 51-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացնելուց հետո դուբլ ձևակերպեց Ֆիլիպ Մաքսը, իսկ 56-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրեդրիկ Յենսենը։ 80-րդ րոպեին Յուրգեն Լոկադիան կրճատեց հաշվի տարբերությունը։ 85-րդ րոպեին հյուրերի պաշտպան Յագոն ձևակերպեց վերջնական հաշիվը։ «Աուգսբուրգը» հաղթեց 4-2 հաշվով։
Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը։