Ֆրանսիայի սպորտի նախարար Ռոքսան Մարասինյանուն երկրպագուների ագրեսիվ պահվածքի պատճառով ստիպված է եղել լքել երկրի 3-րդ դիվիզիոնի՝ «Ռեդ Սթարի» և «Կևիի» միջև հանդիպումը:
Առաջին խաղակեսում երկրպագուները վանկարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին պաշտոնաթող լինելու կոչեր ՝ դժգոհություն հայտնելով երկրի կենսաթոշակային բարեփոխումներից:
Ընդմիջման ժամանակ Մարասինյանուն դուրս է եկել զբոսանքի, բայց մի խումբ երկրպագուներ վանկարկել են՝ «Այստեղ դու անելիք չունես»: Դրանից հետո նախարարին ջրել են ու արդյունքում Մարասինյանուն հեռացել է ստադիոնից:
«Ռեդ Սթարը» երկրպագուների նման պահվածքը դատապարտել է: