«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սոլշերը հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել լավագույն քառյակում հայտնվելու մասին.
«Ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածում դեկտեմբերին: Առջևում շատ հանդիպումներ կան ՝ դեկտեմբերին, հունվարին, փետրվարին, մարտին , ապրիլին:
Մենք պարզապես պետք է շարունակենք կատարել մեր գործը և զարգանալ որպես թիմ, շարունակենլ պահպանել այն, ինչին հավատում ենք, և կատարելագործվել ամեն օր.ես հավատում եմ, որ այդ ժամանակ արդյունքները կլինեն:
Անցած շաբաթ մենք լավ հանդիպում ունեցանք «Ման. Սիթիի» հետ, բայց հիմա դա պատմություն է: Թիմը գնում է ճիշտ ուղղությամբ», — ասել է Սուլշերը:
16 տուրից հետո Սուլշերի թիմը վաստակած 24 միավորվ 5-րդ տեղում է: