«Ֆիորենտինայի» վինգեր Ֆրանկ Ռիբերին վիրահատվել է:
Ֆրանսիացին կոճի վնասվածք էր ստացել «Լեչեի» հետ խաղում:
36-ամյա ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ 10 շաբաթից, հայտնում է Football Italia-ն:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում Ռիբերին 11 հանդիպման է մասնակցել՝ խփելով 2 գոլ: