ՊՍԺ-ի ղեկավարությունը հունվարին պատրաստ է գնել հարձակվող Մաուրո Իկարդիին «Ինտերից» 70 մլն եվրոյի դիմաց, բայց փարիզյան թիմը ծրագրերին կարող է խանգարել ֆուտբոլիստի կինն ու գործակալը՝ Վանդա Նառան:
Այս մասին հայտնում է Tuttosport-ը:
Իկարդին այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս ՊՍԺ-ում: Բոլոր մրցաշարերում անցկացրած 26-ամյա արգենտինացին դարձել է 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հաշվի առնելով հարձակվողի լավ ցուցանիշները՝ Նառան ցանկանում է այլ առաջարկներ դիտարկել, որոնք կարող են ի հայտ գալ առաջիկա ամռանը: Նա հույս ունի, որ ամուսնու ծառայություններով կհետաքրքրվեն Մադրիդի «Ռեալը» և Թուրինի «Յուվենտուսը»:
ՊՍԺ-ում Իկարդին տարեկան 10 մլն եվրո է վաստակում: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերում» գրեթե կրկնակի քիչ էր՝ տարեկան 5,5 մլն եվրո: