ՊՍԺ-ն ու «Յուվենտուսը» կարող են ֆուտբոլիստների փոխանակում իրականացնել, հայտնում է Tuttosport-ը:
Կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է մեկնել թուրինյան ակումբ, իսկ Էմրե Ջանը կարող է գնալ հակառակ ուղղությամբ:
Կողմերն արդեն համաձայնության եզրին են: Երկու 25-ամյա կիսապաշտպանները դեմ չեն փոխանակմանը:
Ջանը անվճար տեղափոխվեց «Յուվենտուս» «Լիվերպուլից», իսկ «Պարեդեսին» փարիզցիները ձեռք բերեցին «Զենիթից» 40 միլիոն եվրոյով: