«Ռեալի Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը բարձր է գնահատել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Մեսսին և Ռոնալդուն լավագույններն են: Նրանց դեմ խաղալը յուրահատուկ պահ է: Ինձ դուր է գալիս Մեսսիի ոճը: Ես կարող եմ շատ բան սովորել՝ դիտելով, թե ինչպես է նա խաղում: Նա անհավատալի է: «Բարսելոնայի» խաղաոճը հարմա՞ր է ինձ համար: Միգուցե․․․»,- մեջբերում է Էդեգորին Mundodeportivo-ն։
Հիշեցնենք, որ Էդեգորի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»: