Երևանի «Դինամո» մարզադահլիճում դեկտեմբերի 13-ին մեկնարկել է «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի մրցաշարը։ Բացման արարողությանը ներկա էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի այլ ներկայացուցինչներ։
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցաշարին մասնակցում են 75 բռնցքամարտիկներ Երևանից ու Հայաստանի մարզերից։
Մրցումային առաջին օրը ռինգ են դուրս եկել 57 և 69 կգ քաշային բռնցքամարտիկները։
Հիշեցնենք, որ այս մրցաշարի արդյունքում կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի ՄՕԿ-ի կողմից կազմակերպվող վարկանիշային մրցումներին ու Տոկիո-2020 Օլիմպիական խաղերին:
Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 18-ին: