Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջերս հայտարարել էր, որ պետք է Սուպերլիգա ստեղծել, որտեղ կխաղան ուժեղագույն թիմերը:
Լա Լիգայի նախկին նախագահ Խավիեր Տեբասը Թվիթերում այս հարցի շուրջ գրառում է կատարել.
«Նրանք, ովքեր հավատում են Սուպերլիգայի ստեղծման հնարավորությանը, ցույց են տալիս իրենց ֆուտբոլային շատ թույլ գիտելիքները: Եթե ցանկանում են ժամանակ և գումար կորցնել, ապա, իհարկե, սա հիանալի նախագիծ է », — գրել է Տեբասը:
Ավելի վաղ, այս գաղափարը քննադատել էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: