Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը շարունակվում է։
Երկրորդ տեղով ընթացող «Լեսթերը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորվիչին»։ Բրենդան Ռոջերսի թիմը անչափ կարևոր միավորներ կորցրեց՝ ոչ-ոքի 1-1 հաշվով ավարտելով հանդիպումը Պրեմիեր լիգայի նորեկների հետ։ «Նորվիչի» միակ գնդակը խփեց Տեեմու Պուկին։ 38-րդ րոպեին Տիմ Կրուլը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ «Լեսթերը» միավորների քանակը հասցնում է 39-ի ու արդեն 10 միավորով է հետ մնում «Լիվերպուլից»։
Զուգահեռաբար «Սթեմֆորդ Բրիջում» 17-րդ տուրի իր հանդիպումն էր «Չելսին»։ Ֆրենկ Լեմպարդի թիմը հյուրընկալել էր «Բորնմութին»։ «Կապույտները» խաղավերջում գնդակ ընդունեցին սեփական դարպասը ու պարտվեցին նվազագույն հաշվով։ Աչքի ընկավ Դեն Գոսլինգը։ Վերջինիս գոլը արձանագրվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո։
«Չելսին» մնում է 29 միավորով։ Նրանք 4-րդ հորիզոնականում են։