Միացյալ նահանգների Կանզաս նահանգում, MMA-ի Shamrock FC 326 մրցաշարի շրջանակում տեղի է ունեցել տարօրինակ մենամարտ, որում 58-ամյա ամերիկուհի Լաուրա Լի Ջոնսը ուժերն է չափել 21-ամյա Ռեյ Օստեմպովսկու հետ։
Օստեմպովսկին չի կարողացել դիմադրել տարեց մրցակցուհուն։ Առաջին իսկ ռաունդում Ջոնսը անդադար հարվածներ հասցնելով նոկաուտի է ենթարկել մրցակցին: Մրցավարը ստիպված եղավ կանգնեցնել մենամարտը:
58-ամյա ամերիկուհու համար սա առաջին մենամարտն է եղել MMA-ում: