Մադրիդի «Ռեալի» նախագահը հայտարարել է «Ռեալի» և «Պորտուի» լեգենդների միջև խաղի անցկացման մասին։
««Պորտուն» Եվրոպայի մեծագույն ակումբներից մեկն է։ Սա լեգենդար ակումբ է Պորտուգալիայի ու ամբողջ աշխարհի համար, որին շատ են սիրում։
Մենք կապված ենք մի քանի ֆուտբոլիստներով այդ թիմի հետ։ Օրինակ մեր հավերժ ավագ Իկեր Կասիլյասը։ «Պորտուն» օրինակ է այն երեխաների համար, ովքեր հույս են տեսնում սպորտում իրենց ապագայում»,-Պերեսի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Ռեալի» և «Պորտուի» լեգենդների հանդիպումը կկայանա մարտի 29-ին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Հասույթը կուղղվի բարեգործական նպատակներով։