ՊՍԺ-ի, «Նապոլիի» և Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Էզեկիել Լավեսին 34 տարեկանում հայտարարել է իր կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլիստի վերջին ակումբը չինական «Հեբեյն»էր, որի կազմում Լավեսին խաղացել է 2016 թվականից:
«Սրանք իմ պատմության զարմանալի տարիներն էին: Մարզումներով, եզակի պահերով և բազում հիշողություններով նշանավոր տարիներ, որոնք հավերժ կմնան իմ սրտում:
Ես անսահման շնորհակալ եմ այս ճանապարհորդության հարցում ինձ սատարելու համար: Լայն ժպիտով, հրաժեշտ եմ տալիս կյանքիս ամենագեղեցիկ հատվածին: Ես աներևակայելի երջանիկ էի»,- գրել է Լավեսին իր թվիթերում: