ՈւԵՖԱ-ն ներկայացրել է այն 4 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
Հավակնորդների թվում են «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Դիոգու Ժոտան, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, «Ռենի» պաշտպան Ժորիս Նյանյոնը և «Արսենալի» կիսապաշտպան Բուկայո Սական:
Դիոգու Ժոտան «Բեշիքթաշի» հետ խաղում հեթ-տրիկ է ձևակերպել (4:0), Գրինվուդը դուբլ է ձևակերպել «ԱԶ Ալկմարի» հետ խաղում (4:0), Նյանյոնը երկու գոլ է հեղինակել «Լացիոյի» դեմ խաղում (2:0), իսկ Սակայի ակտիվում մեկ գոլ կա «Ստանդարդի» հետ խաղում (2:2):
Քվեարկությունն ընթանում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում: