«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկա ամռանը կարող է հեռանալ թիմից: The Times-ը հայտնում է, որ մասնագետի պայմանագրում կետ կա, որը կողմերից յուրաքանչյուրին թույլ է տալիս համաձայնագրի ավարտից 12 ամիս առաջ դադարեցնել համագործակցությունը:
Կատալոնացի մասնագետի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը:
Հաղորդվում է, որ ո՛չ ակումբը և ո՛չ անձամբ Գվարդիոլան դեռևս պայմանագիրը խզելու ցանկություն չեն հայտնել: Եթե դա տեղի ունենա, ապա նրան փոխարինելու հիմնական հավակնորդները կլինեն Մաուրիսիո Պոչետինոն և Բրենդան Ռոջերսը:
Այս պահին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Առաջատար «Լիվերպուլին» Գվարդիոլայի թիմը զիջում է 14 միավորով: Անգլիայի առաջնության վերջին 5 խաղում «Մանչեսթեր Սիթին» միայն 2 հաղթանակ է տարել: