Դեկտեմբերի 11-ին նախանշված է եղել «Մանչեսթեր Սիթիի» անձնակազմի Ամանորյա խնջույքը, սակայն այն չի կայացել:
Sky Sports-ը հայտնում է, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի որոշմամբ է չեղարկվել միջոցառումը:
Նշվում է, որ Գվարդիոլան այս որոշումը կայացրել է` հաշվի առնելով նախորդ տարվա «դառը» փորձը: 2018 թվականին երեկույթից հետո «Սիթին» 2 անընդմեջ պարտություն է կրել:
Զագրեբից վերադառնալուց հետո Գվարդիոլայի գլխավորած թիմը հերթական մարզումն է անցկացրել: