Դեկտեմբերի 18-ին Լա լիգայի շրջանակում կկայանա 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
Կատալոնիայում ցուցարարները սպառնում են հանդիպման ընթացքում շրջափակել «Կամպ Նոու» ստադիոնը։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը Մադրիդի «Ռեալի» ավտոբուսը չի մոտենա «Կամպ Նոուին», եթե անգամ չնչին սպառնալիք լինի նրանց համար։
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է խաղը չեզոք դաշտում անցկացնելու տարբերակը։