«Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով հետաքրքրված է Ա սերիայի մեկ այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, Միլանի «Ինտերը» հետաքրքրվում է Ֆերնանդո Լյորենտեի ծառայություններով։ Աղբյուրի տեղեկություններով՝ նեապոլիտացիների նորանշանակ գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյի պլանների մեջ իսպանացի հարձակվողը չի մտնում։ Այդ է պատճառը, որ ձմռանը Լյորենտեն կարող է հեռանալ։
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն աշխատել է Ֆերնանդո Լյորենտեի հետ, երբ աշխատում էր «Յուվենտուսում»։
Լյորենտեն «Նապոլի» է տեղափոխվել 2019 թվականին ազատ գործակալի կարգավիճակով «Տոտենհեմից»։