«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին մեկնաբանել է «Բայերի» նկատմամբ հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տւրում.
«Ռոնալդուն բարձր է բոլորից, դա ակնհայտ է: Մենք խոսում ենք ֆուտբոլիստի մասին, որը 5 անգամ նվաճել է «Ոսկե Գնդակը»: Բայց դու չես կարող հաղթել յուրաքանչյուր խաղում միայն այն պատճառով, որ դու ունես Ռոնալդու: Հնարավոր է՝ մյուս թիմերն այդպիսի խաղացող չունեն, բայց շատ ուժեղ թիմերի պակաս չի զգացվում:
Կրիշտիանուն մեզ կարող է օգնել այնպիսի իրավիճակներում, երբ երկու թիմերի միջև առանձնահատուկ լարված պայքար է ընթանում: Բայց մենք պետք է պատրաստենք նրան, օգնենք, որպեսզի կարողանա ցուցադրել իր լավագույն ֆուտբոլը»,- Սարիի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Յուվենտուսը» D խմբի առաջին հորիզոնականն է զբաղեցրել՝ 6 տուրում վաստակելով 16 միավոր: Մաուրիցիո Սարիի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն Իտալիայի առաջնության շրջանակում՝ հոկտեմբերի 15-ին մրցելով «Ուդինեզեի» հետ: