Մադրիդի «Ռեալը» դարձյալ սկսել է հետաքրքրվել իտալական «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է El Desmarque-ն, «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը չի ցանկանում սենեգալցի ֆուտբոլիստի համար վճարել «Նապոլիի» նշած գումարը, որը կազմում է 120 միլիոն եվրո։ Փոխարենը Պերեսը ցանկանում է վճարել 50 միլիոն եվրո և գործարքի մեջ ներառել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչին։
Գործարքը կարող է կայանալ 2020-ի ամռանը։