Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «արքայական» ակումբի հնարավոր մրցակիցների մասին։
«Կապ չունի, թե ում հետ ենք մրցելու։ Որ թիմն էլ լինի, բարդ է լինելու։ Հեշտ խաղեր այլևս չկան, երբ դու հաղթահարում ես խմբային փուլի արգելքը։ Եկե՛ք սպասենք։ Մենք ուրախ ենք հաջորդ փուլ դուրս գալու համար։
Հիմա մենք շատ կարևոր շաբաթ ունենք առջևում ու ուզում ենք տարին ավարտել այնքան լավ, որքան խաղում ենք վերջերս»,-Մոդրիչի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Չեմպիոնների լիգայի «Բրյուգեի» դեմ արտագնա խաղում (3-1) Մոդրիչը խփեց «Ռեալի» երրորդ գնդակը։