Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատմել է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ կայանալիք մենամարտի մասին։
«Դա շատ կարևոր մենամարտ է UFC-ի երկրպագուների և մեզ համար։ Այդ պատճառով մենք համաձայնեցինք պայմանագիր ստորագրել։ Հուսով եմ, որ վերջապես այն կկայանա։
Ես ոչինչ չունեմ Թոնիի դեմ։ Նա շատ լավ մարտիկ է, սակայն երբ օկտագոնի ճաղավանդակները փակվեն, ես իմ գործն եմ կատարելու»,- ասել է Նուրմագոմոդովը:
Հիշեցնենք, որ մենամարտը կկայանա ապրիլի 18-ին: