Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա իր հեռացումից շատ չանցած։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, իսպանացի մասնագետը բանակցությունների մեջ է «Էվերթոնի» հետ, որը օրեր առաջ հեռացրեց թիմի գլխավոր մարզիչ Մարկո Սիլվային։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերի միջև համաձայնության կնքումը դեռևս հարցականի տակ է, սակայն Էմերին պատրաստ է վերադառնալ աշխատանքի։
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ «Արսենալը» հեռացրեց Ունաի Էմերիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։