«Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը կարիերան կարող է շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ինչպես տեղեկացնում է Telegraph-ը, չնայած այն փաստին, որ Հալանդը մեկնել է Գերմանիա բանակցություններ վարելու «Բորուսիա» Դորտմունդի և «Լայպցիգի» հետ, այնուամենայնիվ նրա կարիերայի շարունակության հավանական տարբերակը «Մանչեսթեր Յունայթեդն» է։
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար «կարմիր սատանաները» կանցնեն գործի 2020-ի ամռանը։
Հալանդի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»։