Իսպանացի նախկին թենիսիստ Դավիդ Ֆերերը խոսել է այն մասին, թե որքան երկար դեռ կխաղան Ռոջեր Ֆեդերերն ու Ռաֆայել Նադալը։
«Չգիտեմ, թե որքան նրանք կխաղան, բայց հուսով եմ՝ շատ երկար։ Նրանք այնքան մեծ ներդրում են ունեցել համաշխարհային սպորտում ու թենիսում։ Որքան երկան նրանք խաղան, այդքան լավ բոլորի համար։ Նրանք լեգենդներ են»,-Ֆերերի խոսքերն է մեջբերում La Nacion-ը։
Ռոջեր Ֆեդերերը Մեծ սաղավարտի մրցաշարերի 20-ակի չեմպիոն է։ Ռաֆայել Նադալը հաղթել է Grand Slam-երում 19 անգամ։