ՀՖՖ-ն հայտարարել է, որ 2020 թվականի հունվարին կընտրվի Հայաստանի` 2019 թվականի լավագույն մարզիչը և լավագույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարկոս Պիզելին, լավագույն մարզիչ` Անդրեյ Տալալաևը: Հատկանշական է, որ 2017 թվականին լավագույն մարզչի անվանակարգ չի սահմանվել:
Մրցույթի անցկացման ձևաչափի և ժամկետների վերաբերյալ ֆեդերացիան լրացուցիչ կտեղեկացնի: