NBA-ի կանոնավոր մրցաշրջանում «Պորտլանդը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Նյու Յորք Նիքսին» և հաղթեց (115:87):
Այս պարտությունը «Նիքսի» համար անընդմեջ տասներորդն էր: Ընդհանուր առմամբ, «Նյու Յորքի» բասկետբոլիստներն այս մրցաշրջանում հաղթել են 4 խաղ: «Պորտլանդը», իր հերթին, ընդհատեց անընդմեջ երկու պարտությունների շարքը:
«Պորտլանդից» ամենաարդյունավետը Դեմիեն Լիլարդն էր, ով վաստակեց 31 միավոր: «Նիքսի» կազմում առավել արդյունավետ էր Ջուլիուս Ռենդլը ՝ 15 միավոր: