«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Բարսելոնայի» դեմ տնային պարտությունը (1:2): Միլանյան ակումբը խմբում գրավեց երրորդ տեղը և կխաղա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում:
«Այս հանդիպումը հաղթելու շանսեր ունեինք, ստեղծեցինք մի քանի հնարավորություն, բայց մենք բավարար սառնասրտություն չունեինք դրանք օգտագործելու համար:
Ես բողոքելու տեղ չունեմ, քանի որ իմ խաղացողները տվել են իրենց ամբողջ ուժը: Մեզ պետք էր միայն գոլ խփել:
Ցավալի էր Անսու Ֆատիի գոլը դիտելը: Նա պարզապես սպանեց մեզ: Սա հիասթափեցնող է»,- ասել է Կոնտեն: