Արգենտինացի մարզիչ Խորխե Սամպաոլին այլևս «Սանթոսի» գլխավոր մարզիչը չէ: Բրազիլական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մասնագետը հրաժարական է տվել:
Սամպաոլիի գլխավորությամբ «Սանթոսը» զբաղեցրել է Բրազիլիայի առաջնության 2-րդ հորիզոնականը:
59-ամյա մասնագետը կարիերայի ընթացքում գլխավորել է արգենտինական մի շարք թմեր, Չիլիի հավաքականը, «Սևիլիան» և Արգենտինայի հավաքականը: