Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին Չեմպիոնների լիգայի «Բայերի» դեմ հանդիպմումից առաջ մամլո ասուլիսի ժամանակ սպառնացել է սպանել «Յուվենտուսի» ֆուտբոլիստներին.
«Չեմպիոնների լիգայում խաղալը մեծ պատիվ է և հանդես գալն այս մրցաշրջանում յուրաքանչյուրից պահանջում է կենտրոնացվածություն և տրամադրվածություն: Ինչքանով տեղյակ եմ չեմ պարտվել եվրոպական մրցաշարերում 21 անգամ, իսկ ռեկորդը 22 հանդիպում է:
Դա նշանակում է, որ կարող եմ լինել ռեկորդակիր, իսկ դա իր հերթին նշանակում է, որ պարտվելու դեպքում ես կսպանեմ իմ թիմի ֆուտբոլիստներին՝ ռեկորդից զրկելու համար»,- ասել է Մաուրիցիո Սարին: